Առողջապահության նախարարը այցելել է Իրան
Դեկտեմբերի 13-ից 15-ը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Հաշեմիի հրավերով, այցելել է Թեհրան: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:
Դեկտեմբերի 14-ին կայացել է նախարարներ Ա.Մուրադյանի և Ս.Հաշեմիի հանդիպումը, որին ներկա է եղել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում կողմերը ստորագրել են առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Այցի շրջանակներում Արմեն Մուրադյանը եղել է Թեհրանի «Noor» ակնաբուժական կենտրոնում, ինչպես նաև «Aryogen» դեղագործական և արտադրական ընկերությունում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող գիտահետազոտական, կրթական և արտադրական համագործակցության ծրագրեր:
Նախարար Մուրադյանը հանդիպել է նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ առողջապահության ոլորտի վիճակը և կառավարության առաջիկա ծրագրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել