HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարևոր զարգացումներ Դինքի սպանության գործում

Հրանտ Դինքի սպանության գործում պատկան մարմինների դեմ պատրաստված մեղադրական եզրակացությունը կցվել է սպանության հիմնական գործին, որը քննվում է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանում։

Պատկան մարմինների դեմ մեղադրական եզրակացությունը կցվել է Դինքի սպանության գործին։ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը կցել Դինքի սպանության հիմնական գործին։

Դինքի սպանության գործում 26 կասկածյալի մասին մեղադրական ակտը անցած շաբաթ դատարան էր ուղարկվել։ Որոշում է կայացվել, ըստ որի մեղադրականի մեջ ընդգրկված կասկածյալներից հինգի՝ Ռամազան Աքյուրեքի,Ալի Ֆուաթ Յըլմազերի, Մուհիթին Զենիթի, Էրջան Դեմիրի և Օզկան Մումջուի կալանքը շարունակվելու է։ 

Գրառման մեջ նշվում է, որ 26 պաշտոնյաների դեմ մեղադրականի և ծանր հանցագործությունների գործերով Ստամբուլի 5-րդ դատարանում գտնվող Դինքի սպանության գործի միջև իրավական և իմաստային կապ կա։

Ներկայացված մեղադրականի Հ․ Դինքի սպանության փաստով գործին կցելու որոշման պատճառն այն է, որ նոր մեղադրականի մեջ ներառված անձանց գործերը քննելը կօգնի ավելի ամբողջական կերպով բացահայտել զինված հանցավոր կազմակերպության գոյությունն ու գործունեությունը, քանի որ այդ անձիք կասկածվում են նշված զինված հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված լինելու մեջ։

Ակոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter