HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Բիշարյանն առաջարկում է արգելել ջրօգտագործման այն բոլոր հնարավորությունները, որոնցից օգտվում են արտոնյալները

Լիլիթ Թադևոսյան

«ՀՀ ջրային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումների մասին» և կից նախագծերի փաթեթն ընդունելու հարցն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության  ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ այդ  նախագիծը, բոլորի համար առաջնահերթություն է, որովհետև գործ ունենք ազգային մի ռեսուրսի հետ, որի կորուստը ամենածար հետևաքները կունենա մեր ազգաբնակչության համար:

«Այդ տեսանկյունից մենք շատ ավելի ուշիմ պետք է լինենք և պետք է փորձենք նախաձեռնությունը ինչը որ կատարել ենք, դրա շրջանակներում հնարավորություն տանք ամբողջությամբ արգելելու այն բոլոր հնարավորությունները, որոնցից օգտվում են մեր որոշակի արտոնյալներ և մեծ հարված են հասցնում մեր ազգային ունեցվածքին: Ամենակարևորն այս գործի մեջ, որպեսզի մենք կարողանանք ճիշտ արդյունք ստանանք, պետք է  գույքագրենք այն, ինչն արդեն գոյություն ունի: Մենք տվել ենք արդեն բավականին հորատանցքեր, որոնք օգտագործվում են, որոնք չեն օգտագործվում և հիմա սրանք հնարավորություն տվեցին մի պահ, որ ամենթողության իրավիճակում հայտնվեցինք և ով, որտեղ ինչ մաղարիչով է, ծանոթով է, ինչով է, ինչքան կարողացան էդ հորատանցքերը բացեցին: Հետո այլ բան է, թե նրանք այդ մրցակցությանը դիմացան, այլ բան է, որ կարողացան իրենք ունենալ համապատասխան ռեսուրսներ և կիրառել ձկնաբուծության առումով էդ ամեն ինչը: Եվ շատ կարևոր է, որ առանձնացրել եք Արարատի մարզը, որովհետև Արարատի մարզում են լրջագույն էն խնդիրները, որոնք կապված են հենց ջրային ռեսուրսների հետ»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Պագամավորը նշեց, որ վերջին տարիների ընթացքում լրջագույն խնդիր է առաջացել Արարատյան դաշտավայրում, և ջրային ռեսուրսների սակավությունը հանգեցրել է նրան, որ գրեթե 30 տասնյակից ավելի համայնքներ այսօր ջրի խնդիր ունեն:

Նա նշեց, որ համաձայն կատարված ուսումնասիրությունների  Հովտաշատ գյուղի 1040 ընտանիքից 200-ն արդեն երկու տարի է ինչ խմելու ջուր չունի։  

«Ես կարծում եմ՝ գույքագրումից բացի, երկրորդ կարևոր պահանջը պետք է լինի՝ ինչպիսի՞ն պետք է լինեն այդ լճերը: Պատահական չեմ ասում, որ այսօրվա այդ արտադրանքը «ոսկե ձկնիկ» պետք է համարել, որովհետև շատ թանկ է նստում մեր ագզաբնակչության մեր երկրի վրա, քանի որ արտոնյալներ են, իրենք այնքան էլ չեն վճարում այդ ջրի համար և  անսահամանափկ չափերով օգտագործվում է: Դրանով մենք վնաս ենք հասցնում այն հողոտարածքներին, որոնք այս ձկնաբուծությամբ զբաղվող կամ այդ արհեստական լճերի շրջակա տարածքներում են:  Դրանից հետո մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն արդեն այդ բիզնեսի չափերը, թե որքանո՞վ են ձեռնտու մեր երկրին: Ի վերջո, ձկնաբուծությամբ զբաղվելու արդյունքում՝ ազգաբանկչության օգտագործման քանակից զատ, բնականաբար արտահանվում է այդ բիզնեսի արդյունքը, բայց մյուս կողմից, մենք դրա համար օգտագործում ենք շատ թանկ ջրային ռեսուրս»,-ասաց Հեղինե Բիշարյանը

                

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter