HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական էթիկան Հայաստանում

Վարդան Ջալոյան

Մարտի 17-ին «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով բավական արդիական ու հետաքրքիր թեմայով` «Բարոյագիտության խնդիրը եւ քննադատության հնարավորությունները»:

Գիտության եւ արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող մտավորականները` արվեստաբան, փիլիսոփա, մշակութաբան, ներկայացրին Հայաստանում քննադատության մշակույթի ներկա վիճակը եւ խնդիրները: Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ գիտաժողովի բանախոսների ելույթների ամփոփումները:

Զեկուցման առաջին մասը նվիրված էր բարոյական ինքնագիտակցության զարգացման փուլերին արեւմտաեվրոպական եւ հայկական հասարակություններում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր սոցիալական կարգապահության մեխանիզմների վրա, այդ թվում նեոստոիկյան փիլիսոփայության ազդեցության նշանակությունը արեւմտյան հասարակական կյանքի վրա:

Հայկական եւ արեւմտաեվրոպական հասարակությունները հիմնականում համեմատված են խոստովանության պրակտիկայի տեսանկյունից: Ուշադրություն է դարձված խոստովանության կարգի խստացմանը Արեւմուտքում 13-րդ դարից հետո, բայց հատկապես կոնտրռեֆորմացիայի ժամանակ, եւ ընդհակառակը, խոստովանության խորհրդի երկրորդական բնույթը Հայ Առաքելական Եկեղեցում: Ցույց է տրված խոստովանության կարեւորությունը բարոյական բարձր գիտակցության ձեւավորման գործում:

Ռուսոյի օրինակով ներկայացված է բարոյական գիտակցության, բայց հատկապես խոստովանության հաստատության աշխարհիկացման ընթացքը, որը ձեւափոխեց կրոնական հավաքականությունը աշխարհիկ հավաքականության` քաղաքացիական հասարակության:

Զեկուցման երկրորդ մասում քննարկվեց Կոլբերգի բարոյական զարգացման տեսությունը: Նկարագրվեցին բարոյական զարգացման վեց աստիճանները: Փորձ արվեց կապ գտնել բարոյական զարգացման անհատական աստիճանների եւ հասարակական կազմակերպվածության ձեւերի միջեւ: Ցույց տրվեց, որ երրորդ աստիճանում գտնվող անհատները կարող են կազմել «ազգային» հավաքականություն` հիմնված «ընտանեկան» արժեքների վրա:

Ցույց տրվեց, որ իրավական գիտակցությունը բնորոշ է միայն չորրորդ կամ ավելի բարձր զարգացման աստիճանի անհատներին: Հետեւաբար, «ազգային», փաստորեն «ընտանեկան» արժեքների քննադատությունը կարող է նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը ի հակակշիռ «էթնիկական-ազգայնական հասարակության»: Նյութը լուսաբանվեց գրականությունից եւ մեդիա պրակտիկայից վերցված օրինակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter