Վարույթ է ընդունվել Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործը
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևանի թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել այն մասին, որ թիվ 9/16 տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար աղմկել է, հայհոյել, իր վարքագծով խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին և մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։
«Թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է»,- գրված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
լուսանկարը՝ Վ.Գասպարիի ֆեսյբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել