
Հակառակորդը գիշերը դիվերսիա է ձեռնարկել ու կորուստներով նահանջել
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ անցած գիշեր ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:
Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել