«Արմավիրի մարզում նույնպես «Նոր Հայաստան»-ի հանդիպումները տեղի են ունենում սադրանքի փորձերի և ոստիկանության հանցավոր անգործության պայմաններում»
«Նոր Հայաստան» ճակատի փոխանցմամբ՝ այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 17-ին, Էջմիածնում կազմակերպված ճակատի հավաք-հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի սցենարով:
Այս անգամ հանդիպումը խոչընդոտելու փորձ են արել որպես ԵԿՄ-ի Էջմիածնի ներկայացուցիչ հանդես եկած մի կին և նրան միացած մի խումբ անձինք:
Ճակատը հայտնում է, որ ինչպես նախորդ օրվա ընթացքում, այսօր նույնպես ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել և միայն բախման վտանգ առաջանալու դեպքում են միջամտելու փորձ արել, սակայն այդ միջամտությունը գլխավորապես եղել է իմիտացիոն բնույթի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել