Դեկտեմբերի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Մոնթե Մելքոնյան փողոցում
«Երևանյան Ամանորի վազք» բարեգործական վազքի անցկացմամբ պայմանավորված` սույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:30-ը, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա, ինչպես նաև Կիևյան և Լենինգրադյան փողոցներից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա տանող ճանապարհահատվածներում:
Երևանի քաղաքապետերանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել