HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Վովա Գասպարյանի պատճառով

Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը: Սիսակ Ավետիսյանը, որին համակարգում ճանաչում են Սուրիկ անունով, այդ պաշտոնում հասցրել է աշխատել ընդամենը 25 օր: «ՉԻ» տեղեկություններով` այդ տեղում հայտնվելու համար նա կարգին «մաղարիչ» է արել վերևներում, հետո, երբ նշանակվել է` միանգամից սկսել է տնավորվել:

Նախ միանգամից սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել և այլն: «ՉԻ» տեղեկություններով` նա մոտ 8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման համար, սենյակ, որտեղ նա բախտ է ունեցել գտնվելու ընդամենը 25 օր:

Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը` Սուրիկը, բավականին տևական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների շարքին, որոնք սեփական օբյեկտ ունեն: Մասնավորապես` նա մասնաբաժին ունի Ազատության հրապարակում գտնվող «Ատլանտիկ» սրճարանից:

Հիշեցնենք, որ «Ատլանտիկը» ժամանակին պատկանում էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին, որը պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց վաճառեց իր մասնաբաժինը:

Մեկնաբանություններ (2)

GAGIK
DE uzum e asel ete Vova Gasparyan@ chhaner petk e skser ir drac pox@ vazvrat aner .......CHHASCREC )))
Stao
Hargeli Hetq Vernagir@ kardaceq, karch haxordagrutyun@ u bun nyut@. Vochmek@ mek@ miusin chi brnum. Sa arden DEXIN chi, ayl apatexekatvutyun e. El oin uneq?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter