HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 3 տարով հետաձգել է «Ջերմուկ Գրուպ»-ի կողմից ԱԱՀ վճարումը մաքսայինին

Կառավարության որոշմամբ մինչև երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է Ջերմուկ քաղաքում կառուցել ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Գազավորված հանքային ջրի և խմելու աղբյուրի ջրի արտադրության ու փաթեթավորման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի չափով, որից մոտ 3.46 մլրդ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներ. ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 5.4 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 50 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.-ին՝ 170, 2017թ.-ին՝ 187 և 2018թ.-ին՝ 205 հազար դրամ: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ս.թ. չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter