HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Զաքարյան. «Վերահսկողության դաշտում պահելու ենք այն թեմաները, որոնք նախորդ տարիներին չեն ստուգվել կամ վեահսկողության դաշտում չեն եղել»

Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ 2016 թվականի գործունեության տարեկան նախագիծը:
Նա ասաց, որ ծրագրի մեջ իրենք մի շատ կարևոր սկզբունք են ամրագրել, և դա այն է, որ բոլոր ոլորտները, որը ՎՊ խոհուրդը նպատակահարմար է գտել վերահսկողություն իրականցնելու, կոնկրետ գրված են ըստ ծրագրերի:
«Այսինքն՝ առաջին անգամ կարող ենք ասել, որ մենք ներկայացրել ենք 100 տոկոսանոց ըստ ծրագրերի վերահսկողության բոլոր թեմաները: Այդ առումով ԿԳ նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության համակարգի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի, Գյուղատնտեսության նախարարության և Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերը: Ընդհանուր առմամբ 11 ծրագրեր են, 10-րդ կետը վերաբերում է օտարերկրյա պետությունների միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործմանը:
Այստեղ բնականաբար մենք վերահսկողության դաշտում պահելու ենք այն թեմաները, որոնք նախորդ տարիներին չեն ստուգվել կամ վեահսկողության դաշտում չեն եղել կամ ենթադրենք դրանք շարունակական ծրագրեր են»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Երբ հերթը հասավ պատգամավորների հարցեր տալուն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մի քանի հարց ուղղեց Զաքարյանի:
Նրա առաջին հարցը վերաբերում է կրթական համակարգին: Մասնավորապես, նա նշեց, ծրագրում նշված է, որ Շենգավիթի 18 դպրոցների վերանորոգման աշխատանքները տարիներ շարունակ չեն ավարտվում:
«Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ գործիքներ պետք է կիրառել, որ այդ դպրոցների շինարարական աշխատանքներն ավարտվեն, որովհետև մեր սուղ պայմաններից, նույնիսկ այսօր վարկերի միջոցով մենք փորձեցինք գումարներ տրամադրել, որ կարողանանք դպրոցները սեյսմակայուն դարձնենք, վերանորոգենք և այլն: Ինչպիսի՞ գործիքներ եք կիրառել և ինչ ժամկետներ են սահմանվել»,- հացրեց Բիշարյանը:
Այնուհետև նա հարցրեց շաքարային դիաբետի հետ կապված ինսուլին դեղատեսակի մասին՝ նշելով, որ մասին, որ եթե դեղերի ավելցուկ կա և ժամանակին ստացվել է և շատ է, բայց Վանաձորում, երբ ինքը հանդիպել է քաղաքացիների հետ, իրեն հայտնել են, որ դիմում են պոլիկլինիկաներին, բայց այնտեղ ասում են, որ արդեն ինսուլին չկա վերջացել է, և սա այն պարագայում, երբ բոլորը գիտեն, որ նման հիվանդներին ինսուլինը տալիս են անհատույց:
«Նրանք հարցնում են, ինչպես ձեռք բերենք, և ինչո՞ւ դեռ տարին չավարտած մեր դեղերի չափերն արդեն սահմանափակվել են: Այդտեղ, եթե կան խախտումներ, կխնդրեի որոշակի ինֆորմացիա տալ»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Նրա երրորդ հարցը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի 6-րդ մանկապարտեզին: Նա նշեց, որ վաղուց արդեն օրենքով ամրագրված է, որ մանակապարտեզի շենքերը օտարման ենթակա չեն, և հնարավոր է միայն Կառավարության որոշումով այն դեպքում, եթե դարձյալ այդ համակարագին է ծառայելու: Սակայն Բիշարյանը մատնանշեց, որ այստեղ կար դեպք, որ մասնավոր ՍՊԸ-ն դա ներկայացրել է մասնավորեցման:
Իշխան Զաքարյանը սկսեց պատասխանել վերջին հարցից և ասաց, որ դեռևս ուժի մեջ է այն դրույթը, որ ընդհանրապես հիմնական հաստատությունները, եթե մասնավորեցվում են՝ միայն դեպքում, երբ որ մասնավորեցնող ընկերությունը ծառայեցնում է դրանք ուսումնական նպատակների համար:
«Եվ այս առումով մենք շատ հստակ մեր մոտեցումներն ունենք և մեր բոլոր հաշվետվությունների մեջ, եթե կան նմանատիպ դեպքեր, սրա մասին արձանագրում և գրում ենք: Այստեղ երկրորդ կարծիք չկա և երկրորդ մոտեցում չկա: Ինսուլինի և դեղերի բաշխվածության մասով, դուք հիմա հարց եք բարձրացնում հասցեականության մասին:
Ես ձեզ ասեմ, որ հասցեականության խնդիրը չի նայվել, դա մեր օրակարգում է եղել այս տարի, դուք, կարծում եմ, հնարավություն կունենաք 2015 թվականի հաշվետվության մասով սրա մասին ավելի լիարժեք լսելու կամ ծանոթանալու մեր ներկայացրած տեսակետներին: Եվ դպրոցների վերանորգման հետ կապված աշխատանքները ձեզ ասեմ, որ այստեղ խնդիրը 18 կամ ավելի դպրոցների մասին չի, սրանք ավելի մեծ թվով դպրոցներ են: Դրանց մասին մենք մի քանի տարի խոսել ենք, և կարծում եմ, որ այն խնդիրները, որ մենք բարձրաձայնել էինք ժամանակին՝ դրանք բավականին շատ հաշվի են առնվել Կառավարության կողմից և հիմա գնում են դեպի դրանց վերջնական աշխատանքների ավարտին»,- ասաց Իշխան Զաքարյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է նրան, որ տարիներ շարունակ, իրենք փոքր-փոքր գումարներ են դնում և դրանք հետագայում փորձում են ավելացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter