HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 հազար դոլար կաշառք՝ զորակոչից տարկետում տալու համար. հարուցվել է քրեական

ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության Գյումրու ՌՈ բաժանմունքի  աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը իր որդուն՝ նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինծառայությունից առաջին անգամ 3 տարով տարկետում տալու նպատակով 2012թ. իրենից պահանջել և առձեռն ստացել է  6,500 (վեց հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլար: Միաժամանակ Սամվել Սիմոնյանը հայտնել է նաև, որ 2015թ. առաջին զորակոչից իր որդուն հերթական տարկետում տալու համար իրենից կրկին պահանջել և առձեռն ստացել է 4,500 (չորս հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է: Oպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter