HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակով սպառնացել է ոստիկաններին. հնչել են կրակոցներ

Նախօրեին՝ ժամը 06:50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը շենքերից մեկի բակից փախցրել են Էդգար Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը Հովտաշեն գյուղի տարածքում հայտնաբերվել է փախցրած ավտոմեքենան, որի ղեկին եղել է 26-ամյա Զավեն Խաչատրյանը: Վերջինս տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է ավտոմեքենայով դիմել փախուստի, ինչը կանխվել է:

Խաչատրյանն իջնելով մեքենայից՝ դանակով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին, ինչից հետո ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներից մեկն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել, ինչից հետո Ա. Խաչատրյանը նետվելով մոտակա ջրատարը` փորձել է փախուստի դիմել, սակայն բռնվել է օպերատիվ խմբի կողմից:

«Դանակն առգրավված է: Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: Ա. Խաչատրյանը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter