HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյան-Ալիև հանդիպումը Բեռնում (թարմացվող)

16:52 - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ներկայացրել է բանակցությունների արդյունքները:

16:29 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշում է, որ համանախագահները այսօր ավելի ուշ հանդես կգան Սարգսյանի և Ալիևի հանդիպման մասին հայտարարությամբ:

15:25 - Սարգսյանը լքել է հանդիպման վայրը:

15:04 - Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվել է:

14:27 - Մամուլի խոսնակը հայտնում է, որ րոպեներ առաջ ընթանում էր Ս.Սարգսյանի և Ի.Ալիևի առանձնազրույցը փակ դռների հետևում: Միաժամանակ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրում է, որ հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի: Հանդիպումից հետո ներս են հրավիրել համանախագահներին և արտգործնախարարներին:

14:08 - Նախագահի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն՝ հանդիպման մեկնարկի մասին:

13: 07 - Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը սկսվեց համանախագահների մասնակցությամբ

12:58 - Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը  տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը  ժամանել է շվեյցարական կառավարության ընդունելությունների տուն։ Քիչ հետո կսկսվի հանդիպումը։ Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Համադաշնության Բեռն քաղաքում այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Այն բանից հետո երբ գորբաչեվն առանձնազրույց ունեցավ, ավելի ճիշտ իր ,,ընտրողներից,, գաղտնի պայմանավորվեց ստանալիք կաշառքի և դրա դիմաց երկիրը քաղաքական և իրական երկրաշարժերով ցնցելու ծավալները, դրանից հետո Խորհրդային կոչվող բռնապետությունը կործանվեց իսկ քաղաքացիների ունեցած ավանդների մեծ մասը թալանվեց: Համատարած ահաբեկչությունների և ընտրակաշառքների միջոցով գաղտնի կամ նույնն է թե ժողովրդավարական հանրաքվեի միջոցով մեր ,,Ոչը,, այո դարձավ իսկ հիմա գնացել ու մարդասպանի /եթե մարդը քնած հայի սպանողներին հերոսի կոչում է տալիս նա համատարած սպանությունների պատվիրատու և խթանող է/ որ գաղտնի ինչ անի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter