HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (170 արկ), 82 (201 արկ), 120 (1 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- հաղորդում է մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (3)

Մարիամ Ներսիսյան
հետո էլ ասում են՝ հա, բան չկա, ձեր զավակներին ուղարկեք բանակ, իսկ օլիգարխների զավակները առոք փառոք պիտի կայֆեր անեն, ուրիշների աչքը հանեն ու մարդ սպանեն ու թքած ունենան Հայաստանի վրա
Գեղանույշ
Իսկ էդ Սեյրան Սարոյանը տենց որ հոխորտում ա ուրիշների երեխաների մասին՝ իր երեխաները գնալու են՞ Կամ մի հատ հարցրեք թե էդ փորն ում հաշվին ա տռզացրել։ կամ Մանվել Գրիգորյանի անուն եք տալիս, որ Էջմիածնի մաման լացացնում ա, ու դեռ հայտնի չէ, թե ինչ ա արել պատերազմկի տարիներին։ զատո բոլորը գիտեն էջմիածնում, որ բանտ գնալու փոխարեն փախավ սար՝ էնտեղցի ղարաբաղ, որտեղից հետո էլ որպես պատուհաս՝ արդեն հաստացած փորերով գեներալների հետ եկան Էջմիածնի արյունը ծծելու։ Հա, չմոռանամ ասել, որ հետներն էլ մի քանի երևանցի են բերել, որպես գրագետ, որ իրենց գործերը կառավարեն։ Իբր՝ գրագետ։ Վրեքներից նենց հոտ ա՝ գալիս, թող ու փախի։
Հայկազ
Տեսնես էս պատերազմը ե՞րբ է սկսվելու, որ Մանվել Գրիգորյանը իշխանական ջահելներին առաջը գցի ու գնա Բաքուն ՎեԳաԼի: կամ Սեյրան Սարոյանի ասած. որ հարուստների ու պաշտոնյաների երեխեքը գնան կռվելու, քանի որ նրանք ավելի շատ բան ունեն կորցնելու. դե փող, բիզնեսներ, շենք, շինություններ ունեն ի տարբերություն սովորական քաղաքացու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter