
«Եթե օրական 1 ժամից ավելի քնեմ, սոված կմնամ»
Անի Գևորգյան
Տիկին Ասյան «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի լուծարված ընկերության նախկին 100 աշխատակիցներից մեկն է, ով մինչ օրս չի ստացել իր վերջնահաշվարկը: «Նախկին ղեկավարներից մեկն ասաց, թե ինձ ընդամենը 60 հազար են պարտք: Նա չի հասկանում, որ իմ համար 1000 դրամն էլ է գումար»,- ասում է 78-ամյա կինը: Նա այժմ շարունակում է փողոց մաքրել, քանի որ չաշխատելու դեպքում բեռ կդառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող զավակների համար:
78-ամյա կինը օրական աշխատում է 8 ժամ` գիշերվա 12-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը:
«Ես քնում եմ մեկ ժամ` առավոտյան 10-ից 11-ը, հետո տան գործերն եմ անում»։
«Եթե օրական 1 ժամից ավելի քնեմ, սոված կմնամ»։
«Չորս երեխա ունեմ: Բոլորին էլ դժվար է»։
«Ես մաքրում եմ Բանվորի արձանից մինչեւ «Հայրենիք» կինոթատրոն ընկած հատվածը»:
«Աղջիկս էլ է նույն գործով զբաղվում: Երբ ինքը հիվանդ է լինում, իր տարածքն էլ եմ ես մաքրում»:
«Ինչքան էլ ֆիզիկապես դժվար լինի, պետք է աշխատեմ»:
«Տոպրակում իմ ընդմիջման ուտելիքն է: Հենց այսպես` ոտքի վրա եմ ուտում»։
«Մենք շատ փոքր այգի ունենք: Խաղող ու պոպոք ենք աճացնում: Սա էլ իմ սնունդի մի մասն է»։
«Մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց հիմա դրա մասին համարյա մոռացել եմ»:
Մեկնաբանել