HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ազգային վիճակախաղի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 28-ին

Արցախի ազգային վիճակախաղի 2015թ-ի խաղարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: Այս մասին հայտնում է վիճակախաղի գրասենյակը: Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը.

«Արցախի ազգային վիճակախաղ ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2014 թվականին ԼՂՀ կառավարության կողմից, նպատակ ունի նպաստելու Արցախում կանանց համար աշխատատեղերի ապահովմանը, «արտադրված է Արցախում» տարբերանշանը կրող արտադրատեսակների զարգացմանը ու տարածմանը,  Արցախում վերաբնակեցման քաղաքականությանը աջակցելը:

Արցախի ազգային վիճակախաղը ձեռք է բերել համահայկական տարածում և նշանակություն, մինչ օրս տեղի է ունեցել թվով 2 խաղարկություն, որին մասնակցել են շուրջ 400.000 հայորդիներ: 2 խաղարկությունների արդյունքում շահել են թվով 700 հայրենակիցներ, իսկ շահումային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմել է 350 մլն ՀՀ դրամ: 2 տարվա ընթացքում Արցախի ազգային վիճակախաղի շահումային ֆոնդի ձևավորման միջոցով Արցախում շուրջ 250 հոգի ապահովվել են կայուն վարձատրվող աշխատատեղով:

Արցախի ազգային վիճակախաղի խաղարկությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա դեկտմեբերի 28-ին, որը խորհրդանշական օր է Արցախի համար՝ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների օրն է:

Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենայկը իր շնորհակալությունն է հայտնում 2015 թվականի խաղարկության կայացմանը մասնակցած իր գործընկերներին և հավատարիմ գաղափարակիցներին, կոչ անում բոլորին մասնակիցը դառնալ Արցախի շենացմանը ու զարգացմանը»:

լուսանկարը՝ nkrlottery.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter