HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել ՏՄՊՊՀ կիրառած 20 մլն դրամ տուգանքը

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել ՀՀ ՏՄՊՊՀ կողմից կիրառված 20 միլիոն դրամ տուգանքը:

Ինչպես տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցվել էր վարչական վարույթ:  Ընդ որում, վերջինը վերոնշյալանվանումը դեռևս 2011-ին գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:

Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերության «ՊարզիցՊարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված էին նարնջագույն և կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ՝ ակնհայտորեն մատնացույց անելով շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք խաղի ընթացքում համարվում են պարտված:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովը փաստել էր, որ «ԱրմենՏելի» նման վարքագիծը վնասում է մյուս օպերատորների համբավին և գործարար վարկանիշին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: ՏՄՊՊՀ որոշմամբ՝ օրենքի խախտման համար «ԱրմենՏելը» տուգանվելէր 20 միլիոն դրամի չափով և պարտավորվել սեղմ ժամկետներում վերացնել խախտումը: 

«ԱրմենՏելը» ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով: Դատական բոլոր 3 ատյաններում Հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ՝ ուժի մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter