HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդումների` քննիչն ու ոստիկանները, բռնություն գործադրելով, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից

ՀՔԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Ժենյա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է նաև, որ նույն օրը հիշյալ քննիչի աշխատասենյակում ոստիկանության ծառայողները ցանկացել են հեռուստատեսային հաղորդման համար նկարահանել իրեն, ինչին ինքն ընդդիմացել է: Այդ պատճառով քննիչը և ոստիկանները հայհոյել են իրեն, իսկ մեկ այլ ոստիկան բռնություն է կիրառել իր նկատմամբ:

Ժենյա Մ.-ի և Լիանա Ղ.-ի հաղորդումների հիման վրա՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter