HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. սկիզբ դրվեց առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը

Օրերս Քուվեյթում կայացավ հայ-քուվեյթյան միջկառավարական Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստը: ՀՀ կառավարության պատվիրակության կազմում էր նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Նախքան նիստը կայացած բանակցությունների և աշխատանքի արդյունքում` կողմերը նախապատրաստել էին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ: 

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստի ընթացքում կողմերը ստորագրեցին հուշագիրը, այսպիսով սկիզբ դնելով առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը: 

Առողջապահության բնագավառում ստորագրված հուշագրի շրջանակում սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը կողմերն ամրագրեցին նաև հանձնաժողովի նիստի վերջնական արձանագրության մեջ: 

Քուվեյթը զարգացած առողջապահական համակարգ և աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող երկիր է, ունի նաև ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորություն: Հուշագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կաշխատի միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter