HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. դատավարության մասնակցի հաղորդմամբ՝ քննիչը կեղծել է ապացույցները. հարուցվել է քրգործ

Քաղաքացի Ռազմիկ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ինքը մասնակցել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննությանը, որի ընթացքում դատավորի կողմից ներկայացվել է իր նախաքննական ցուցմունքը, որի բովանդակությանը ծանոթանալով պարզել է, որ Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից իր անվամբ կազմվել է բովանդակությամբ անծանոթ, իր կողմից չկատարված ստորագրությամբ վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն և կցվել քրեական գործին: 

ՀՔԾ-ն հայտնում է, որ քաղաքացի Ռազմիկ Պ.-ի հաղորդման հիման վրա՝ քրեական գործով ապացույցները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter