HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ները քննարկել են սոցցանցերում տեղեկատվության տարածման հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագրի համաձայն՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման և տեղեկատվության բնագավառում խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Խորհրդակցություններին քննարկվեցին Հայաստանում ռուսաստանյան լրատվամիջոցների և Ռուսաստանում հայկական լրատվամիջոցների գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձ արվեց Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում տեղեկատվական աշխատանքի առանձնահատկություններին։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։

Երկուստեք կարևորվեց տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter