HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Ալեքսանյանը՝ տարվա լավագույն մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են  մարզական թեմաներով  գրող  34  լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել  աշխարհի  չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին:

10 լավագույններն են՝

1 .  Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339  միավոր

2 .  Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267                 

3 .  Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն,  265                            

4 .  Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231

5 .  Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113                                        

6 .  Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107

7 .  Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106

8 .  Արամ  Ավագյան՝ բռնցքամարտ,  101

9 .  Անդրանիկ Կարապետյան՝  ծանրամարտ, 99

10 . Սմբատ  Մարգարյան ծանրամարտ, 95        

Լավագույն թիմ է ճանաչվել  Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:       

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

Լուսանկարը` UWW-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter