
Արթուր Ալեքսանյան. «Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը»
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը մեծ հաջողություն է համարում երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը:
«Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի լավագույն մարզիկ: Հայաստանը մարզական երկիր է և հարուստ սպորտային պատմություն ունի, իսկ լինել մեր երկրի լավագույն մարզիկը, դա մեծ հաջողություն է: Իմ հիմնական նպատակը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում ասաց ըմբիշը:
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Լուսանկարը՝ «Facebook»-ի
Մեկնաբանել