
Հաստատվել է Երևան քաղաքի 2016 թ. բյուջեն
Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016 թ. բյուջեն:
Համաձայն հաստատված բյուջեի՝ տարեկան եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ 219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9 % -ով ավելի է 2015 թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 15,1 %-ով գերազանցում են 2014 թ. փաստացի հավաքագրված եկամուտներին:
Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2014 թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 7 %-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել