HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման` նախաքննություն իրականացնող քննիչը կատարել է պաշտոնեական կեղծիք

Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Ջուլիետա Հ.-ն հայտարարել է, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կազմված առերես հարցաքննության արձանագրության տակ ինքը ստորագրել է առանց ցուցմունք տալու, ավելին՝ այդ ընթացքում իր հետ առերեսվող մեղադրյալը և վերջինիս պաշտպանը ներկա չեն գտնվել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի  կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter