HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետն ազատվել է պաշտոնից

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ այսօր Սերժ Սարգսյանի հրամանով Արկադի Խաչատրյանն ազատվել է նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը: 

Արկադի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:

Այլ հրամաններով՝ Սերժ Սարգսյանը ՀՀ կենտրոնական բանկի խորհրսի անդամ է նշանակել Արմենակ Դարբինյանին` հինգ տարի ժամկետով: Իսկ Վախթանգ Աբրահամյանին նշանակել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter