HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ՝ «Շտապօգնության» ծառայության անձնակազմի համար

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ից 28-ը Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲ ընկերության անձնակազմի շրջանում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում:

Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելում են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բոլոր ենթակայաններ ևշարժական ֆլյուորոգրաֆիայի սարքի միջոցով հետազոտում ողջ անձնակազմին:

Նշենք, որ միջոցառումն իրականացվում է տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Նախնական և պարբերական բժշկական  զննությունները  Հայաստանի  Հանրապետության  կառավարության կողմից  սահմանված կարգով իրականացվում են այն գործունեության ոլորտներում  ընդգրկված անձանց շրջանում, որոնք շփվում են հասարակության առավել այլ զանգվածների հետ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter