HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացիները դժգոհում են. իրենց սոցիալ-տնտեսական պայմանները վատթարացել են

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը կառավարության պատվերով հոկտեմբերին ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում՝ պարզելու համար իշխանությունների գործունեության գնահատականները՝ տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները: Հարցմանը մասնակցել է 1618 քաղաքացի, որից 569՝ Երևանից:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս է փոխվել Ձեր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը» հարցին քաղաքացիների 14,8 տոկոսը դեռևս 2010թ դեկտեմբերին պատասխանել էր, որ իրենց վիճակը լավացել է, իսկ այս տարվա սեպտեմբերին այդ կարծիքն է հայտնել հարցվածների միայն 13,1 տոկոսը:

Անցյալ տարվա դեկտեմբերին իրենց սոցիալական վիճակի վատթարացման մասին է նշել հարցվածների 40,1 տոկոսը, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ 38,2 տոկոսը:

Հարցվածների 38,2 տոկոսի կարծիքով վերջին մեկ տարվա ընթացքում իրենց սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է, իսկ 13,1 տոկոսի համար՝ լավացել: 39,6 տոկոսի կարծիքով իրենց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է, իսկ 23,5 տոկոսի համար՝ գների ու հարկերի աճը:

Հարցվածների 46,4 տոկոսի կարծիքով, հատկապես գործազրկության հարցում ընտանիքի առաջնային հիմնախնդիրների պատասխանատուն կառավարությունն է, 21,2 տոկոսի կարծիքով՝ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter