HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանն ազատվել է աշխատանքից

«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող  «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ   Գագիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն մի քանի օր առաջ  ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  Նրա  պաշտոնից  ազատման  հետ կապված «Վալլեքս»-ի  կայքը տեղեկացնում է , որ  «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ համագործակցությունը Գագիկ Արզումանյանը առժամանակ կշարունակի «Վալլեքս»  խմբի ընկերությունների նախագահի հատուկ հարցերով  խորհրդականի  կարգավիճակով:  Մեզ չհաջողվեց հեռախոսային կապի հաստատել  Գագիկ Արզումանյանի հետ:  «Վալլեքսի» պատասխանատուներից  մեկից տեղեկացանք ,  որ Գ. Արզումանյանը  ներկայումս հանրապետությունում չէ,  աշխատանքից ազատվելուց հետո մեկնել է Ամերիկայի  Միացյալ Նահանգներ և կվերադառնա  հունվարյան տոներից հետո: Հիշեցնենք, որ  վերջին ամիսներին   Ալավերդիում անընդմեջ  լուրեր էին շրջանառվում Վալերի Մեջլումյանի և Գագիկ  Արզումանյանի  լարված  հարաբերությունների մասին:  Այսուհանդերձ կողմերը որոշել  են չշարունակել  լարվածությունը:  Գագիկ Արզումանյանը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից, իսկ  Վալերի Մեջլումյանը, այնուամենայնիվ չի այրել բոլոր կամուրջները։ Թե ով կփոխարինի Գագիկ Արզումանյանին  «Էյ-Սի-Փի» ընկերության  գործադիր վարչության  փոխնախագահի և ընկերության տնօրենի  պաշտոնում,  «Վալլեքս» խմբի ընկերությունները պաշտոնապես դեռևս չեն հայտնել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter