HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը տեղաբաշխվել են

2015թ.-ի դեկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում» ավարտվել է «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխման գործընթացը, որը սկսվել էր դեկտեմբերի 18-ին:  

Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 186 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,454,668,330 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է ՀՀ-ում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնում է բաժնետոմսերի տեղաբաշխում:   

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից: 

«Յունիբանկ»-ի մասին

«Յունիբանկ» ԲԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում: 

Յունիբանկը ֆոնդային բորսայի անդամ է 2008-ից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է: 

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter