Արտարժույթի առք ու վաճառքի կետերում հաջորդ տարվանից ստուգումներ են իրականացվելու
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի որոշմամբ, ՀՀ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2016 թ-ի հունվարի 1-ից մինչև 2016 թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում է կենտրոնական բանկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել