HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները:

Ինչպես հայտնում է կառավարության պաշտոնականկայքը, ներկայացվել է, մասնավորապես, Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է:

Քննարկվել են, մասնավորապես, ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները և ակնկալվող արդյունքները: Արծարծվել են ռազմավարության կյանքի կոչման հեռանկարներին ու մեխանիզմներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող հարցեր: 
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter