HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հինգ օրվա ընթացքում առգրավվել է 556հատ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից հինգ օրվա ընթացքում առգրավվել է 556հատ /353 կգ/ «սիգ» տեսակի ձուկ

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 150.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.41 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

«Հայանտառ ՊՈԱԿ» Կապանի անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 1.260.75 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված ապօրինի ծառահատման և ապօրինի արածեցման  գործերի քննության արդյունքում  կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 72.9հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի   որոշում և հաշվարկվել է 78.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 146կգ /218հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և «Նորքի տուն ինտերնատ», «Երևանի N 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը; 

Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 9.1կգ /19հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Ֆ.Նանսենի անվան երեխաների  խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի  աշխատակիցների  իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 115.5կգ /169հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց և  թիվ 1 հատուկ դպրոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ  իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83.0կգ /150հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»: Առգրավվել է նաև 50 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 91 խեցգետորսիչ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 725.4հազ.դրամ:

Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը:

Մեկնաբանություններ (1)

ձկնազուրկ
Ոզնին էլ գիտի որ ձկներին իրենք են ,,տիրազրկում,, - շաբաշն ու ձուկն առնում են, վաճառողին բաց թողնում: Ըտենց էլ թող գրեն, ինչ կարիք կա ախմախ տերմինոլոգիա հնարելու: Իսկ գուցե աստծու տված բնական սիգն արգելում են, որ ճարահատված, մկների ձկներն առնեք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter