HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության նախատոնական խորհուրդները

Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռքբերման գործընթացից՝ հայտնում է առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով նախատոնական հետևյալ խորհուրդները.

  • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝փողոցից և շուկաների հարակից տարածքից
  • գնել թարմ, չվնասված մթերք
  • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները
  • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին
  • նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝պաստերացված կաթ և այլն
  • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
  • իսկ, եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter