HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուլայի վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվեց Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան`  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը.

«Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Տուժածների տեղափոխման կազմակերպմանն աջակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: 

Երկու տուժած մասնագիտական բժշկական օգնություն էին ստանում Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:  Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակվում էր Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: 

Վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը շարունակում է համակարգել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter