HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«10 կմ քայլելուց հետո կարողացել եմ վաստակել 300 դրամ»

Անի Գևորգյան

Շուշանիկ Գալոյանը այս տարի ամանորյա խնջույքի չի պատրաստվում: Նա որոշել է դեկտեմբերի 31-ին ընտանեկան փոքր ընթրիք կազմակերպել: Ասում է` ավելի մեծ պատրաստության համար գումար չունի: Բանջարեղենի առեւտրով զբաղվեղ կինը նախատոնական օրերին փուչիկների վաճառքով է զբաղվում: «Այսօր 10 կմ քայլելուց հետո կարողացել եմ վաստակել 300 դրամ»,- պատմում է Շուշանիկը:

 Շուշանիկ Գալոյանը փուչիկների մեկ կապոցը վաճառում է 500 դրամով:

Կինը պատմում է, որ մեկ կապոցի վաճառքից վաստակում է 100 դրամ:

«Շենքերի բակերով էի շրջում, բանջարեղեն վաճառում, բայց գործը շատ վատ էր»:

«Հիմա էլ եմ բակերով շրջում, բայց տոնական փուչիկներ վաճառելու հույսով»:

«Նախկինում երեխաները տեսնում ու վազում էին իմ կողմ: Հիմա անտարբեր են»:

«Ամանորի համար դեռ որեւէ բան չեմ արել: Ոչ երեխաներիս եմ որեւէ բան գնել, ոչ էլ սեղանի համար որեւէ բան:Մենք միայն փոքր ընթրիք կանենք: Տոլմա կպատրաստեմ ու խմորեղեն»:

«Ավելի շատ բանի համար գումար չկա: Եթե իմ հյուրերը իմ ունեցածի համար պետք է գան, թող չգան»:

«Անցած տարի այս ժամանակ օրական 5000 դրամ աշխատում էի»:

«Ես լավատես եմ: Հույս ունեմ, որ օրվա մեջ փուչիկների մի քանի կապոց դեռ կվաճառեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter