HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արենի-Խաչիկ ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի

Դեկտեմբերի 29-30-ը Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը փակ է լինելու` կապված ճանապարհի այդ հատվածում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այս պահին տեղում շարունակում են պայթեցման 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 30-ին` ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter