Գյուղնախարարությունը հորդորում է հետևել սննդամթերքի պիտանիության ժամկետին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով և վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու և կանխելու նպատակով:
Ծառայությունը հայտնում է, որ «թեժ գիծը» (010 206040) տոնական օրերին ևս կգործի շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ կձեռնարկվեն սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրների վերացման ուղղությամբ:
Ծառայությունը հորդորում է քաղաքացիներին հետևողական լինել իրացվող սննդամթերքի պիտանիութան ժամկետի, մակնշման, պահման պայմանների, անհայտ ծագման ու որակի խախտումների նկատմամբ և ժամանակին տեղեկացնել Ծառայությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել