Առողջապահության նախարարը զինծառայողներին առողջություն մաղթեց
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելեցին ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամիավորում։
Հանդիսավոր տողանի ժամանակ Արմեն Մուրադյանը շնորհավորեց զինվորներին և սպայակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով առաջին հերթին քաջառողջություն, խաղաղ երկինք և նորանոր հաջողություններ: Տողանն ավարտվեց զինվորների հանդիսավոր երթով:
Այնուհետև, ՀՀ զինված ուժերում մարտական պատրաստվածության և ծառայության ընթացքում ձեռքբերումների և օրինակելի կարգահապության համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պատվոգրեր և հուշանվերներ հանձնվեցին մի խումբ զինծառայողների:
Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն հայտնեց այցի համար` հույս հայտնեով, որ առաջադրված խնդիրները պատվով կկատարվեն: Արմեն Մուրադյանը և Տարոն Մարգարյանը խմբով շրջեցին զորամասով, այցելեցին բուժկետ, զրուցեցին զինվորների և անձնակազմի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել