
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել