HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմական նշանակության մի շարք օբյկետների հանդիսավոր բացմանը

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին և նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈւ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել և շահագործման են հանձնվել նաև ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ենթակայությամբ գտնվող ավտոտեխնիկայի ունեցվածքի պահեստային ենթագոտու նոր համալիրն ու տարհանման գումարտակի ավտոկայանատեղին:

Շնորհավորելով  սպաներին և նրանց ընտանիքի անդամներին՝ պաշտպանության նախարարը գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ներկաներին մաղթել է հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter