HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանն այսօր այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

Անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով և մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, տղաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերների փաթեթները հանձնեցին երեխաներին, լուսանկարվեցին, զրուցեցին նրանց հետ, ինքնագրերով լուսանկարներ նվիրեցին: Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրին այն երեխաների հետ, որոնք ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում:

Հավաքականի տղաներին միացան նաև «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք «Ժպիտ մանուկներին» ծրագրի շրջանակներում հիվանդանոցում էին նույն առաքելությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter