Ոսկե մեդալ՝ կառավարական վարչական նոր համալիրի շինարարներին
ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով գերատեսչական ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի Վազգեն Սարգսյան 3 կառավարական վարչական շենքերի համալիրի շինարարական ընկերության փոխտնօրեններ Գրիշա Չախոյանը և Տիգրան Սահակյանը, քարտաշների բրիգադի ղեկավար Ռազմիկ Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարությունից:
Այդ պարգևին նրանք արժանացել են շինարարության բնագավառում ներդրած ավանդի և Երևանի Վազգեն Սարգսյան 3 կառավարական վարչական շենքերի համալիրի շինարարությունը սահմանված ժամկետներում ու բարձր որակով կազմակերպելու և իրականացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել