HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. Սյուզաննային համակրող Արմենը ծառայություն իրականացնող ընկերների հետ առևանգել է աղջկան

Քաղաքացի Սյուզաննա Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել ավտոմեքենա, որի միջից դուրս եկած իրեն համակրող Արմեն Կ.-ն հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են մեքենան ու առևանգել են: Ճանապարհին իրենց կանգնեցրել է պետավտոտեսուչը, և ինքը, օգտվելով առիթից, օգնություն է խնդրել վերջինիցս: Ճանապարհային ոստիկանը իրենց հրավիրել է ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Կ.-ն հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին ամուսնության նպատակով առևանգել են Սյուզաննա Ս.-ին: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (2)

Աննա
խնդրում եմ տեղեկացրեք նկառի մասին․ դա իսկական նկարն է թե վերարտադրվաց
ominac
Դաշտը կանանչ է, եւ աղջիկն ալ թեթեւ հագած, հետեւաբար դեկտեմբեր 8-ին չի կրնար ըլլալ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter