HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհներ փակ են

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Ղոչի Աղբյուր, Վարդաղբյուր, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ը, Ելփին գյուղի ճանապարհները:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով: Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Վարորդներին խորհուրդ է տրվում վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` բացառապես ձմեռային անվադողերով:

լուսանկարը՝ mtc.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter