HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարությունը

«Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Արդեն չորրորդ օրն է ինձ չի հաջողվում Գևորգ Սաֆարյանի հանցագործության մասին հաղորդումը ուղարկել պատկան մարմիններին՝ ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ քննչական կոմիտե: 04.01.2016թ. հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստել նաև հունվարի 1-ին Ազատության հրապարակում ծեծված մի խումբ քաղաքացիներ: Այս հաղորդումները ևս հնարավոր չէ ներկայացնել իրավապահ մարմիններին: Նշված մարմինների ինտերնետային կայքերում նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Դրանք են ՀՀ դատախազություն՝ 511650, ՀՔԾ՝ 011900035, ՀՀ քննչական կոմիտե՝ 011880151: Այդ կառույցների դռները փակ են: Գլխավոր դատախազության շենքը հսկող ոստիկանները հրաժարվեցին վերցնել հաղորդումները՝ պատճառաբանելով, որ դատախազությունում չկա որևէ հերթապահ դատախազ, քանի որ դատախազությունը ընդհանրապես չի աշխատում, իսկ իրենք իրավասություն չունեն վերցնելու որևէ փաստաթուղթ:

Գտնում եմ, որ նման իրավիճակը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությանը, քանի որ հանցագործության մասին հաղորդումները քննվում են անհապաղ և անհապաղ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ բացահայտելու համար հանցագործության հետքերը և այն կատարողներին: Ավելին՝ ՀՀ դատախազությունը վերահսկողություն է իրականացնում քրեական գործի ընթացքի նկատմամբ: Ստացվում է, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատախազական վերահսկողության չի ենթարվել: Այսինքն չեն ստուգվել քրեական գործ հարուցելու,  մեղադրյալ ներգրավելու և կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Ստիպված եմ հանցագործության մասին հաղորդումները ուղարկել նրանց կայքերին և հրապարակել մամուլում, որպեսզի որևէ պատկան մարմին ընթացք տա դրանց: Կից ներկայացվում է այդ հաղորդումները».

Մեկնաբանություններ (1)

Սարահ
criminal armenian police hiting normal people without any reazone

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter