Երևանի քաղաքապետարան. մեկնարկել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով մեկնարկել են փողոցների ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները: Այս ամենին զուգահեռ` փողոցները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով:
Իրականացվող աշխատանքները համակարգվում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել