HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեկ Երևանում ռեկորդային թվով զանգել են 1-03

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արագ արձագանքման աշխատանքային խումբը ներկայացրեց բժշկական հաստատություններ կատարած համայցերի արդյունքները, ինչպես նաև համաճարակաբանական վերջին տվյալները։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից: 

Նախարարին զեկուցվեց, որ հունվարի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։

Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով։

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը երեկ ռեկորդային թվով` 873 կանչ է ստացել, որից միայն 164-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով, իսկ 33-ը` թոքաբորբով։147 հիվանդ հոսպիտալացվել է։ 

Նախարարը հանձնարարեց ուժեղացնել համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին  բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։

Համայց կատարած մասնագետները նաև փաստեցին, որ  Երևանի և մարզերի բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանե լհազալու և փռշտալու վարվելակարգը:

Եթե առաջնային օղակում բժիշկը «Տամիֆլյու» է նշանակել, ապա այն կարելի է ձեռք բերել հետևյալ դեղատներից`

«Անիս» - Մոսկովյան 8, հեռ` 58-31-19,

«Լավանդա» - Տիգրան Մեծ 17, հեռ.` 52-83-89,

«5+» - հասցեն` Էրեբունի 28, հեռ.` 43-95-15,

«Վագաֆարմ» - Զաքյան 10, հեռ.` 54-88-87,

«Ալֆաֆարմ» - Մաշտոց 23, հեռ.` 46-52-92 + 40-28 և Կիևյան 10, հեռ.` 46-52-92 + 40-78։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter