HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու քաղաքացին գողացել է 3 արհեստական եղնիկ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 6-ին, ժամը 13.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արամայիս Բ.-ին, ով բացատրություն է տվել, որ հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակից գողացել է արհեստական 3 եղնիկ:
Գողոնը հանձնվել է ի պահ Ալավերդու քաղաքապետարանին:  
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն: 
լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter